27 հունվարի 2018 - 19:20 AMT
Անդրանիկ Մակարյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Համապատասխան հրամանագիրը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

2016 թվականի հուլիսին գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։

Մինչ այդ նա զբաղեցնում էր չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը։