Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում կարող է առաջին անգամ խաղադաշտ դուրս գալ «Սուոնսիի» հետ խաղում հունվարի 30-ին: Այս մասին գրում է Daily Star-ը:
«Մխիթարյանը սպասում է իր նորամուտին։ Նա կարող է խաղարկվել 4-3-3 սխեմայում, որին Վենգերը վերադարձել էր վերջին երկու խաղում՝ «Չելսիի» և «Քրիսթալ Փելեսի» հետ»,- գրում է աղբյուրը:
Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:
ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 6-րդ, «Սուոնսին»՝ վերջին, 20-րդ հորիզոնականում են։