29 հունվարի 2018 - 11:38 AMT
Արոնյանը 3-րդ հաղթանակն է տարել Tradewise Chess Festival-ում

Ջիբլարթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) վեցերորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթել է հնդիկ Շարդուլ Գագարեին:

Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ, որը նույնպես Հնդկաստանն էր ներկայացնում:

Արոնյանը վեց տուրից հետո 4.5 միավորով զբաղեցնում է 18-րդ տեղը, Մկրտչյանը 3.5-ով՝ 86-րդ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: