29 հունվարի 2018 - 17:27 AMT
Գորան Բրեգովիչը Երևանում համերգ կտա

Արևելյան Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը համերգով հանդես կգա Հայաստանում:

Հայտնի երաժշտի համերգը տեղի կունենա ապրիլի 16-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերն արդեն վաճառվում են:

Տոմսերի գինը 3000-30.000 դրամ է:

Համերգի կազմակերպիչներն են Mezzo Production-ը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

Բրեգովիչն առաջին անգամ համերգ է տվել Հայաստանում 2010-ին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում: Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»: 2012-ին նա համերգ է տվել Երևանում իր «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ:

Գորան Բրեգովիչը հայտնի երաժիշտ է և երգահան։ Հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։