29 հունվարի 2018 - 17:12 AMT
Շերը՝ բոլոր ժամանակների աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցանկում

Հայտնի ամերիկահայ երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, կինոռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը (Շերլին Սարգսյան) ընդգրկվել է բոլոր ժամանակների աշխարհի ամենահարուստ երաժիշտների ցանկում: Նրա կարողությունը գնահատվում է 350 մլն դոլար:

Շերը այն սակավաթիվ դերասաններից է, որոնք միաժամանակ արժանացել են «Օսկարի», «Գրեմմիի», «Էմմիի» և 3 «Ոսկե գլոբուսի» կինոյում, երաժշտական և հեռուստաինդուստրիայում նվաճումների համար: Նա նաև միակ կատարողն է պատմության մեջ, որի երգերը զբաղեցրել են առաջին տեղը ԱՄՆ հիթ շքերթներում տասնամյակներ շարունակ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շերը (Շերիլին Սարգսյան) վերադառնում է մեծ կինո: Նա կմիանա «Մամա Միա» մյուզիքլի սիքվելի կոլեկտիվին: Սիքվելը կկոչվի «Մամա Միա 2. Ահա եվ կրկին մենք»:

Ընթերցեք նաև.Շերը կոչ է արել աջակցել Ցեղասպանության մասին նոր ֆիլմին