Facebook սոցցանցը նախապատվությունը տալու է տեղական նորություններին: Այդ մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում:
«Մեր նոր թարմացումն այսօր տեղական աղբյուրների առաջխաղացումն է: Մարդիկ մշտապես մեզ ասում են, որ կցանկանային ավելի շատ տեղական նորություններ տեսնել սոցցանցում: Տեղական նորություններն օգնում են մեզ հասկանալ խնդիրները, որոնք կան մեր ընկերակցություններում և ազդում են մեր կյանքի վրա»,-ասել է Ցուկերբերգը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև հավելել է, որ այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սոցցանցի ամերիկյան հատվածում:
Հունվարի 19-ին Ցուկերբերգն ազդարարեց նոր մեխանիզմի ներմուծումը, որով սոցցանցի օգտատերերը կկարողանան իրենք ազդել նորությունների որակի վրա այդ սոցցանցում՝ գնահատելով աղբյուրների հավաստիությունը: