30 հունվարի 2018 - 17:58 AMT
Մատան հաջողություն է մաղթել Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը ՄՅՈւ-ից տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»:

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս հաջողություն և ամենայն բարիք մաղթել Հենրիխ Մխիթարյանին՝ մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստին և ընկերոջը, որը լավագույնին է արժանի: Վայելիր խաղը նոր ակումբում, շուտով կտեսնվենք»,-գրել է Մատան One Hour Behind իր բլոգում:

Հունվարի 30-ին Մխիթարյանը կարող է իր առաջին հանդիպումն անցկացնել «Արսենալի» կազմում` մասնակցելով «Սուոնսիի» հետ Պրեմիեր լիգայի հերթական մրցափուլի խաղին: