Սիրիայում և Իրաքում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 300 ադրբեջանցի, որոնք անդամակցել են ծայրահեղական կրոնական խմբավորումներին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի փոխնախագահ Սիյավուշ Հեյդարովը:
Ապօրինի զինյալ խմբավորումների կազմում արտերկրում ռազմական գործողությունների մասնակցելու համար Ադրբեջանում պատասխանատվության է ենթարկվել 92 մարդ: Եվս 260 անձ զրկվել է քաղաքացիությունից, հայտնում է contact.az-ը:
Բացի այդ, ըստ Հեյդարովի, տեղեկություններ կան, որ Սիրիայում և Իրաքում ավելի քան 300 ադրբեջանցի երեխա ու կին կա, որոնք նույնպես «գտնվում են ծայրահեղական խմբավորումների ազդեցության տակ»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում ակտիվ գործունեություն ծավալած ահաբեկչական «Ջեբահթ ան Նուսրայի» շարքերում բազում ադրբեջանցիներ կան: Ավելին, ոմանք նաև դաշտային հրամանատարներ են:Ձերբակալվածներից մեկն ասել է, որ իրեն պատերազմին մասնակցելու համար հսկայական գումարներ են խոստացել, սակայն իրականում ամիսը 100 դոլար են վճարել:
Ահաբեկչական կազմակերպություննում մոտ 900 ադրբեջանցի կա: