«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի օրերին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի, Կարապի լճի, «Երազ» այգու և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտերն ունեցել են մոտ 42.000 այցելու:
«Նոր տարին Երևանում 2018» ծրագիրը մեկնարկել է 2017թ. դեկտեմբերի 8-ին՝ Կարապի լճի սահադաշտի բացմամբ:
«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր բազմատեսակ ու բազմաժանր միջոցառումների շարք: Ըստ այդմ, ակտիվ ժամանցի ու մասնավորապես գեղասահքի սիրահարների համար ամենօրյա ժամանակացույցով գործել են նաև երևանյան սահադաշտերը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Սահադաշտերը կգործեն մինչև ձմեռային տարեշրջանի ավարտը: