31 հունվարի 2018 - 13:14 AMT
2018-ին 36 հակակարկտային հրթիռային արձակիչ կայան կտեղադրվի

2018 թվականին կմեկնարկի հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման գործընթացը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը:

Առաջին փուլի մեկնարկը կտրվի մարտի վերջին: Նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանի տեղադրման վայրերի որոշում, հրթիռային արձակիչ կայանի ձեռքբերում ու տեղափոխում:

Արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարների խոսքով՝ համակարգը ծախսարդյունավետ է, և համատեղ քննարկումների արդյունքում այժմ դիտարկվում է ապահովագրական համակարգի ներդրման միջոցով կայանների հաստատուն ծախսերի ապահովման հնարավորությունը: