31 հունվարի 2018 - 13:34 AMT
Մինչև փետրվարի 5-ը եղանակը կտաքանա 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ի ցերեկը և փետրվարի 1-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: