31 հունվարի 2018 - 14:05 AMT
Tradewise Chess Festival-ի 8-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել

Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) ութերորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ (ՌԴ):

Լիլիթ Մկրտչյանը պարտվել է Շարդուլ Գագարեին (Հնդկաստան):

Արոնյանը ութ տուրից հետո 6 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը, Մկրտչյանը 4-ով՝ 121-րդ հորիզոնականում է, հայտնում է ՀԱՕԿ լրտավականը:

Հունվարի 31-ին իներորդ տուրում Արոնյանը կխաղա Սեթհուրամանի (Հնդկաստան) հետ, իսկ Մկրտչյանը՝ Էլիզաբեթ Հապալայի (Ավստրիա):