31 հունվարի 2018 - 15:40 AMT
Հայազգի պրոդյուսերի ֆիլմը «Սեզարում» կպայքարի լավագույնի կոչման համար

Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի պրոդյուսեր Ալեքսիս Դուլգերյանը«Փոքրիկ ֆերմերը» (Petit Paysan) ֆիլմի համար նոմինացվել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

«Արյունոտ կաթ» ֆիլմում միայնակ ֆերմերն անում է ամեն ինչ՝ իր կովերին համաճարակից փրկելու համար: Ֆիլմի ռեժիսորն է Հուբերտ Շարուելը:

Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը ներկայացրել է նաև մրցանակաբաշխության մյուս անվանակարգերում առաջադրվածների ցանկը: Իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուզը կստանա պատվո մրցանակ ակադեմիայի կողմից:

43-րդ «Սեզար» կինոմրցանակաբաշխությունը կկայանա մարտի 2-ին Փարիզում: