31 հունվարի 2018 - 16:47 AMT
ՀՀ պաշտոնաթող վարչապետերին ցմահ պետական պահպանություն կառաջարկվի

Հայաստանի պաշտոնաթող վարչապետներին նախատեսվում է անձնական ցմահ պետական պահպանություն տրամադրել: Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին:

Նախագծով պետական պահպանություն է տրամադրվում Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին:

Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակման հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից: