6 մարտի 2008 - 14:52 AMT
Հայաստանը հավատարիմ է մնում ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի գծով իր պարտավորություններին
Հայաստանը հավատարիմ է մնում ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի գծով իր պարտավորություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, այս տարի Հայաստանում կանցնեն ՀԱՊԿ պլանային զորավարժություններ եւ ներկայումս ընթանում են հրամանատարա-շտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները: Նա նաեւ հիշեցրել է, որ 2008 թվականին Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում:

«Մեր խաղաղապահները կշարունակեն իրենց ծառայությունը Կոսովոյում եւ Իրաքում, համաշխարհային հանրության առջեւ ստանձնած իրենց պարտավորություններին համաձայն»,-ասել է Սեյրան Օհանյանը