1 փետրվարի 2018 - 12:00 AMT
Կառավարության նիստերը դռնփակ կդառնան

Հայաստանի կառավարության նիստերը դռնփակ կդառնան: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի փոտրվարի 1-ի նիստում:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի համաձայն, նիստի մի մասը կարող է դռնբաց անցկացվել վարչապետի որոշմամբ:

Եթե վարչապետը կարծում է՝ նիստի օրակարգ ընդգրկելու համար առաջարկվող որևէ հարցի քննարկման անհրաժեշտություն չկա, ապա տվյալ հարցը նիստում քվեարկվում է առանց քննարկման:

Կառավարությունը պարբերաբար իրազեկում է Հանրապետության նախագահին Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման մասին: