1 փետրվարի 2018 - 12:14 AMT
Փարիզի քաղաքապետը մեդալ է հանձնել Կարո Փայլանին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին պարգևատրել է VERMEILLE մեդալով:

Փարիզում կայացած արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կառավարության անդամներ, նախարարներ, մտավորականության և հոգևորականության ներկայացուցիչներ:

Նախագահ Մակրոնն իր ելույթում կարևորել է Կարո Փայլանի դերը թուրքական խորհրդարանաում և երախտագիտություն է հայտնել նրա գործունեության համար, գրում է Nouvelles d’Arménie Magazine-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքին և խոստացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներառել Ֆրանսիայի օրացույցում:

Ամենամյա ավանդական ընթրիքին ներկա են եղել Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Լիոնի քաղաքապետ Գևորգ Քեփենեկյանը, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներ և այլոք: