1 փետրվարի 2018 - 15:48 AMT
2017-ին մսամթերքի արտադրությունն աճել է, հացինը` նվազել

2017 թվականին Հայաստանում մսամթերքի արտադրությունը 2016 թվականի համեմատ աճել է 46%-ով: Ազգային վիճակակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 10,1 տոննա մսամթերք, 2016 թվականի 6,9 տոննայի դիմաց:

Աճել են նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները՝ 63%-ով: 0,4%-ով աճել է կաթի արտադրությունը:

Անկում են գրանցել պանրի արտադրության ծավալները՝ մոտ 14%-ով, կաթնաշոռինը՝10%-ով, թթվասերիը՝ 17%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում նվազել է նաև հացի արտադրությունը 2,5%-ով: