2 փետրվարի 2018 - 12:33 AMT
Արոնյանը 1 սանդղակով նահանջել է ՖԻԴԵ վարկանիշում

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 1 սանդղակով նահանջել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) փետրվարի վարկանիշում: Հայ շախմատիստը 2-րդ հորիզոնականից իջել է 5-րդ հորիզոնական՝ 2797 միավորով:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2843 միավորով: Երկրորդ հորիզոնականում ադրբեջնացի շախմատիստ Շահրիար Մամեդյարովն է, նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը և Ուեսլի Սոն:

Հայաստանցի շախմատիսներից վարկանիշում են նաև Գաբրիել Սարգսյանը՝ 67-րդ հորիզոնական, Վլադիմիր Հակոբյանը՝ 76-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 82-րդ հորիզոնական:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4-րդ տեղն էր զբաղեցրել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հունվար ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում:Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2797 միավոր էր, ինչը 8 կետով պակաս էր նախորդ ցուցանիշից: