2 փետրվարի 2018 - 13:11 AMT
2018-ին թույլատրվել է կարասի՝ անսահմանափակ, և խեցգետնի մինչև 500տ որսը

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով սահմանվել են 2018 թվականին Հայաստանի ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները: Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս տարի ջրային բոլոր տարածքներում կարասի անսահմանափակ որսի թույտվություն է սահմանվել: Սևանա լճում թույլատրվել է նաև խեցգետնի որսը՝ մինչև 500 տոննա:

Ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր):

Խեցգետնի ձվադրման և բազմացման ժամանակահատվածում Սևանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է: