2 փետրվարի 2018 - 16:50 AMT
Instagram-ը նոր ռեժիմ է գործարկել Stories-ում

Instagram-ը նոր ռեժիմ է գործարկել Stories-ում: Այժմ կարելի է ընտրել 4 տառատեսակներից մեկը՝ ժամանակակիցը, նեոնայինը, «մուգը» և գրամեքենայի ոճովը, և տեքստ հավաքել: Հաղորդագրությունը կարելի է տեղադրել լուսավորվող գունավոր ֆոնի վրա:

Նորույթը փորձելու համար հարկավոր է բացել Instagram-ի խցիկը, անցնել «Տեքստ» ռեժիմին, որը գտնվում է «Ուղիղ եթեր» կոճակից դեպի ձախ, և ցանկացած տեքստ հավաքել: Տառատեսակը կարելի է փոխել, ակտիվացնելով վերին կոճակը, իսկ ֆոնի գույնը՝ քլիք անելով ստորին ձախ անկյունում պատկերված շրջանի վրա: Եթե սեղմեք A կոճակը, կմիանա լուսավորուոմը, «>» կոճակը պատասխանատու է սթիքերների համար, գրում էburo247.ru-ն: