3 փետրվարի 2018 - 11:20 AMT
Windows 10-ն առաջին անգամ գերազանցել է Windows 7-ի տարածման ցուցանիշը

2015-ին գործարկված Windows 10 օպերացիոն համակարգն առաջին անգամ գերազանցել է Windows 7-ի տարածման ցւցանիշը: Այդ մասին ասվում է իռլանդական StatCounter ծառայության թարմ վիճակագրության մեջ, որը մասնագիտանում է վեբ թրաֆիկի վերլուծության վրա:

2018-ի հունվարին աշխարհում Windows 10-ի մասնաբաժինը կազմել է 42,78%, իսկ Windows 7-ը՝ 41,86%: Երրորդ տեղում Windows 8.1-ն է 8,72%-ով, իսկ 4-րդ տեղում բավականին հին, սակայն մինչ օրս օգտատերերի կողմից կիրառվող Windows XP-ն է 3,36%-ով: Եզրափակում է հնգյակը Windows 8-ը 2,44%-ով, գրում է Ferra.ru-ն:

Տվյալ դեպքում StatCounter վիճակագրությունը հաշվի է առնում անձնական համակարգիչների բրաուզերների տվյալները, որոնք աշխատում են Windows օպերացիոն համակարգի տարբեր վարկածների կառավարմամբ: