7 մարտի 2008 - 12:30 AMT
Վ.Պուտին. Համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը կնպաստեն սահմանադրական կարգի ապահովմանը
Նախօրեին տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ծագած անկայունության կապակցությամբ, Ռուսաստանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը կնպաստեն սահմանադրական կարգի ապահովմանը երկրում: