3 փետրվարի 2018 - 12:47 AMT
Շաբաթն առաջնագծում հարաբերական հանգիստ է եղել

Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 150 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունվարի 25-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան հատվածում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: