2017 թվականին Հայաստանում ավտոճանապարհներին վթարների քանակն աճել է 10%-ով՝ կազմելով 3535 2016-ի 3203 պատահարի դիմաց:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում վթարների հետևանքով տուժածների թիվն աճել է 15%-ով՝ կազմելով 5458 մարդ 2016-ի 4718-ի դիմաց:
Զոհերի թիվը մեկ տարում նույնպես աճել է՝ մոտ 5%-ով. 2016-ի 266-ից նախորդ տարի կազմել է 279 մարդ:
Ավտոճանապարհներին վթարների հետևանքով 2017-ին Հայաստանում վիրավորվել է 5179 մարդ, մինչդեռ 2016-ին այդ թիվը կազմում էր 4452 մարդ: