3 փետրվարի 2018 - 14:57 AMT
«Գահերի խաղում» սյուժեի անսպասելի շրջադարձ է սպասվում (սփոյլեր)

«Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին սյուժեի անսպասելի շրջադարձ է սպասվում, ավելի ճշգրիտ՝ գլխավոր հերոսուհիներից մեկի հղիությունը, որը կարող է հսկայական ազդեցություն ունենալ Վեսթերոսի պատմության վրա: Դա է ակնարկում TV Line-ի հրապարակումը:

«Հարկ է նշել, որ այդ քիչ հավանական հղիությունը միանգամից մի քանի հետևանք կունենա, ինչպես դրամատիկ, այնպես էլ մռայլ կատակերգական»,-ասել է պարբերականի անհայտ զրուցակիցը: Ապագա մոր կամ հոր անձն ակնարկող ոչ մի տեղեկություն առայժմ չկա, գրում է kinonews.ru-ն:

Սերիալի եզրափակիչ մասը հանդիսատեսին կներկայացվվի 2019-ին: Այն խոստանում է ամենածավալունն ու հատուկ էֆեկտներով հագեցածը լինել: Համացանցում արդեն լուսանկարներ ու տեսահոլովակներ են հայտնվել, որտեղ տեսարանում մինչև 500 մարդ է նկարահանվում, ինչպես նաև երևում է հրով պատված Վինտերֆելը: