3 փետրվարի 2018 - 16:15 AMT
ՀՀ-ում կտրուկ նվազել է ինքնասպանությունների թիվը

2015-2017 թվականներին Հայաստանում ինքնասպանությունների թիվը նվազել է 24%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ինքնասպանությունների թիվը կազմել է 560:

Եթե 2015-ին երկրում ինքնասպանություն է գործել 208, իսկ 2016-ին` 195 հոգի, ապա 2017-ին այդ թիվ կազմել է 157:

Ինքասպանություն գործած արական սեռի ներկայացուցիչների թիվը 432 է, ինչը ընդհանուր դեպքերի 77%-ն է կազմում: Կանանց շրջանում երեք տարում գրանցվել է ինքնասպանության 128 դեպք:

Հաշվետու ժամանակահատվածում ինքնասպանություն գործածների կեսից ավելին՝ մոտ 56%-ը, 30-65 տարեկաններն են:

Երեք տարում կտրուկ՝ 21%-ով, նվազել է նաև ինքնասպանության փորձերի թիվը: 2015-ին կատարվել է ինքնասպանության 514, 2016-ին՝ 440, 2017-ին՝ 405 փորձ: