7 մարտի 2008 - 14:15 AMT
Ադրբեջանական կողմը նորից է խախտել հրադադարի ռեժիմը
Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի հատվածում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության օպերատիվ տվյալների համաձայն` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ տարբեր զինատեսակներից` ավտոմատներից, գնդացիրներից, դիպուկազարկ հրացաններից, ուժգին կրակ է բացվել: Հավատարիմ մնալով կրակի դադարեցման ռեժիմին` ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատասխան կրակ չեն բացել, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: