5 փետրվարի 2018 - 13:56 AMT
2017-ին համայնքային եկամուտներն աճել են 11,9%-ով

2017 թվականին Հայաստանի համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,5 մլն դրամ, ինչը 2016-ի ցուցանիշի համեմատ աճել է 11,9%-ով կամ ավելի քան 4 մլն դրամով: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով, որ 2017-ի տարեսկզբի համեմատ աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 56%-ով: Աղբահանության վարձավճարների հավաքագրման 19% աճ է արձանագրվել:

2017-ի տարեվերջի դրությամբ մարզերում իրավաբանական անձանց հետ կնքվել է 17.649 աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 82-85%, մինչև 2018-ին մայիս նախատեսվում է հասնել 100 տոկոսի:

Հավանության է արժանացել մարզային ներդրումային 58 ծրագիր, ֆինանսավորվել է 20-ը՝ 638,3 մլն դրամ վարկային միջոցներով՝ 8-12% տոկոսադրույքով: