«Ստեփան Գիշյան»բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։
Բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում-հայտերը կընդունի մինչև մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը։
Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։
Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում հավելյալ առավելություն կտա այն ծրագրերին, որոնք.
• միտված կլինեն հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
• կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծմանը,
• կընդգրկեն հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ,
• կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,
• կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց:
Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափն է 5.000.000 դրամ։ Մրցույթի և դիմելու կարգի մանրամասները ներկայացված են պաշտոնականկայքում։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: