5 փետրվարի 2018 - 15:42 AMT
Փետրվարի 8-ից շարժական արագաչափ կկիրառվի

Փետրվարի 8-ից Ճանապարհային ոստիկանությունը շարժական լուսանկարահանող արագաչափ սարք է կիրառելու: Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Սարքը կկիրառվի, հաշվի առնելով, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին` պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով և միջոցներով վերահսկվում են, թե՝ ոչ: