5 փետրվարի 2018 - 17:18 AMT
ՄՕԿ-ը կարող է հանել բռնցքամարտն Օլիմպիադա-2020-ի ծրագրից

Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, հետաքննություն է սկսել Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի՝ AIBA-ի դեմ: ՄՕԿ ղեկավարությունը մտահոգված է բռնցքամարտի մրցավարությամբ Օլիմպիական խաղերում:

ՄՕԿ-ը մտածում է բռնցքամարտը Օլիմպիադա-2020-ի ծրագրից հանելու մասին:

Օլիմպիական կոմիտեն մինչ օրս ուսումնասիրում է ռուս բռնցքամարտիկներ Եվգենի Տիշչենկոյի և Վլադիմիր Նիկիտինի մենամարտերի արդյունքները Ռիոյի Օլիմպիադայում:«Ժամանակին մենք ստացանք AIBA զեկույցները 3 մենամարտի մասին: Այնուամենայնիվ, մենք ավելի շատ տեղեկատվություն ենք խնդրել և դեռ հետաքրքրվում ենք այդ գործով, գրում էsports.ru-ն:

ՄՕԿ գործկոմը սառեցնում է բոլոր շփումներն AIBA-ի հետ՝ բացառությամբ աշխատանքային հարցերի, որոնք անհրաժեշտ են ՄՕԿ որոշումները կատարելու համար», -ասել է ՄՕԿ ղեկավար Թոմաս Բախը: