5 փետրվարի 2018 - 18:19 AMT
ԵԼՔ-ը թանկացումների դեմ 2-րդ հանրահավաք-երթն է անցկացնում

Մոսկվա կինոթատրոնի հրապարակում մեկնարկել է ԵԼՔ դաշինքի երկրորդ հանրահավաքն ընդդեմ թանկացումների: Երթը կրում է «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսը։

Բողոքի ակցիայի հիմքում գնաճից բացի նաև հարկային նոր օրենսգիրքն է, որով սահմանվում են մի շարք ապրանքների ակցիզային հարկի բարձր դրույքաչափեր, բարձարնում է նաև եկամտահարկի շեմը:

Երթի մասնակիցները շարժվելու են քաղաքի կենտրոնական փողոցներով:

Հունվարի 19-ին տեղի էր ունեցել ԵԼՔ դաշինքի առաջին երթը՝ ընդդեմ թանկացումների: