5 փետրվարի 2018 - 18:46 AMT
Huawei-ը ստեղծել է 3 տեսախցիկով առաջին սմարթֆոնն աշխարհում

Չինական Huawei ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին երեք տեսախցիկով սմարթֆոնը: Այս մասին գրում է Birdinfight կայքը:

Տեսախցիկը մշակվել է գերմանական Leica լուսանկարչական սարքեր արտադրող ընկերության հետ համատեղ: Այն ունի 40 մեգապիքսել հնրավորություն:

Սմարթֆոնը կկոչվի P20: Դրա ստեղծողները կարծում են, որ այն կդառնա շուկայում բարձր պահանջարկ ունեցող նման արտադրանքներից մեկը տեսանկարահանող լայն հնարավորությունների շնորհիվ:

Սմարթֆոնի այլ գործառույթների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել: Նախատեսվում է, որ Huawei-ին կներկայացնի այն հանրությանը մարտի 27-ին Փարիզում: