ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն մշակում է առաջարկություններ՝ Լճաշեն - Սևան և Սևանի թերակղզու հատվածներում քաղաքաշինական կանոնակարգման վերաբերյալ: Այս մասին հայտնում է կոմիտեի լրատվական ծառայությունը:
Նախատեսվում է Լճաշեն - Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ՝ առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ:
Թերակղզու հատվածում մշակվելու են կառուցապատման կանոնակարգման, արտաքին լուսավորության և դեպի եկեղեցի տանող աստիճանների՝ ավելի մեղմ թեքությամբ նախագծման առաջարկություններ:
Կիրականացվեն նաև ներդրումային ծրագրեր կանոնակարգված նախագծի շրջանակում: