6 փետրվարի 2018 - 13:43 AMT
ՖԻՖԱ ԱԱ ոսկե գավաթը Կոկա-Կոլան Երևանում կցուցադրի փետրվարի 7-ին

Փետրվարի 7-ին Երևանում առաջին անգամ Հայաստան կժամանի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը:

2006-ից ՖԻՖԱ-ն «Կոկա-Կոլա Ընկերության» հետ համատեղ յուրաքանչյուր Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին գավաթի միջազգային շրջագայություն է կազմակերպում։ 2018-ին Գավաթը կայցելի 50 երկիր, որից 24-ում այդ թվում՝ Հայաստանում, այն նախկինում երբեք չի եղել:

Երևանում՝ Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը կմեկնարկի մամուլի ասուլիսով, որի մասնակիցները Գավաթը տեսնելու և կազմակերպիչներին շրջագայության վերաբերյալ հարցեր ուղղելու բացառիկ հնարավորություն կունենան:

Դրան կհետևի Գավաթի հանրային ցուցադրությունը: Կոկա-Կոլա-ն և ՖԻՖԱ-ն բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում են մասնակից դառնալու այս պատմական իրադարձությանը և անձամբ տեսնելու ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթը: Հանրային ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 7-ին` ժամը 16:00-17:00-ն, Ազատության հրապարակում և բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Ի դեպ, Ֆուտբոլի ամենանշանավոր ոսկե գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները:

Գավաթի երևանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ ՀՀ նախագահը Գավաթը կընդունի 1998-ի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:

Երևանում՝ Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության ընթացքին ֆուտբոլասերները կարող են հետևել նաև միջոցառման ինֆորմացիոն գործընկերոջ` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության եթերում: Գավաթի շրջագայության լուսանկարները կտեղադրվեն Coca-Cola Երջանկության գործարան ֆեյսբուքյան էջում:

ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին՝ Ռուսաստանում: Մինչև մայիս այն կայցելի 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126.000 կմ: