Intel ընկերությունը ներկայացրել է The Verge-ի լրագրողներին իր նոր մշակումը՝ Vaunt «խելացի» ակնոցը, որը փոքր հզորության լազերի միջոցով հեռարձակում է պատկերն ապակու վրա, որտեղից այն փոխանցվում է աչքի ցանցաթաղանթի վրա, գրում է snob.ru-ն:
Արտաքնապես «խելացի» ակնոցը նման է սովորական ակնոցի: Գաջեթը չունի տեսախցիկներ, կոճակներ ու էկրան: 400-ը 150 պիկսելի վրա թողունակությամբ պատկերը փոխանցվում է աչքի ցանցաթաղանթին հոլոգրաֆիկ արտացոլիչի միջոցով: Պատկերը միշտ փոխանցվում է աչքի ցանցաթաղանթի վրա և աշխատում է ցանկացած լինզաների դեպքում, այդ թվում տեսողության խնդիրների դեպքում օգտագործվողների հետ:
Intel ընկերության «խելացի» ակնոցն աշխատում է Android-ի և iOS-ի բազայի վրա, և կապվում է դրանց հետ Bluetooth-ով:
Ակնոցի համար կթողարկվեն սեփական հավելվածներ, սակայն, հատկապես ինչպիսի, չի ասվում: Vaunt ակնոցի քաշը 50 գրամ կլինի:
Մարտկոցի աշխատանքի ռեժիմը 18 ժամ է, մարտկոցների լիցքաթափվելուց հետո Vaunt-ը հնարավոր կլինի օգտագործել որպես սովորական ակնոց: