6 փետրվարի 2018 - 16:01 AMT
Հայ երիտասարդ ըմբիշները Մոլդովայում 7 մեդալ են նվաճել

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում անցկացված միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը տեղեկացրել է, որ Ռազմիկ Պապիկյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վազգեն Թևանյանը՝ 61 կգ, Արման Անդրեասյանը՝ 70 կգ և Դավիթ Գևորգյանը՝ 74 կգ, նվաճել են հաղթողի կոչումը, 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) դարձել են արծաթե մրցանակակիր, իսկ Արման Ավագյանը 79 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե պարգևի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մրցաշարին մասնակցել է Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի և Ռումինիայի 156 երիտասարդ ըմբիշ: