6 փետրվարի 2018 - 17:25 AMT
Դավիդ Յուրչենկոյին կառաջարկվի ընդգրկվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականում

ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպելու է ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ: Հանդիպումը կկայանա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ:

Փետրվարի 15-ին «Տոսնո» թիմը հավաք է անցկացնելու Թուրքիայում:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են Յուրչենկոյի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը և պայմանները, ասվում է ՀՖՖ կայքում:

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986-ին Աշխաբադում: Ծնվել է ռուս-հայկական ընտանիքում (հայրը՝ ռուս, մայրը հայուհի)։ 2013-ից եղել է«Ուֆա» ՖԱ-ի դարպասապահ: Ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ «Ուֆա ֆա»-ում ըստ երկրպագուների քվեարկության։ 2016-ի ամռանը նա պայմանագիր է կնքել «Անժի» ակումբի հետ երեք տարով: