Փետրվարի 3-ին սիրիական Իդլիբ գավառում Սու-25-ի խոցման հետևանքով զոհված ռուս օդաչու Ռոման Ֆիլիպովի դին տեղափոխվել է հայրենիք: Այդ մասին հայտնել է աղբյուրը ՌԴ ՊՆ-ում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Սու-25ՍՄ ինքնաթիռի կորուստը Սիրիայի Իդլիբ գավառում՝ հետախուզական թռիչք կատարող ինքնաթիռը խոցվել է հրթիռով:
«Զոհված օդաչուի մարմնի հետ միասին ՌԴ է բերվել նաև խոցված Սու-25 կործանիչի բեկորների մի մասը»,-ասել է աղբյուրը ՊՆ-ում, հայտնում է ՌԲԿ-ն:
Նշվում է, որ չափազանց կարևոր է ստանալ շարժիչի բեկորները հրթիռի հետքերի հետ, որպեսզի հնարավոր լինի հստակ պարզել՝ արդյոք գրոհայինները կիրառել են հրթիռային զենք:
Օդաչուն հետմահու ներկայացվել է Ռուսաստանի հերոսի կոչման:
Խոցված Սու-25-ի օդաչու Ռոման Ֆիլիպովը կարողացել է կատապուլտայից հետո ամրանալ դիրքում և որոշ ժամանակ հեռավորության վրա պահել գրոհայիններին, իսկ երբ իրավիճակն անելանելի է դարձել, նա իրեն պայթեցրել է նռնակով: Համացանցում հայտնվել է մարտի ենթադրայալ տեսագրությունը, որի վերջում հնչում է մայորի բացականչությունը. «Սա ձեզ տղաների համար»: