6 փետրվարի 2018 - 18:05 AMT
ՀՀ-ում ամենատարածված մեսենջերը կրկին Viber-ն է

2017-ին Հայաստանում ամենատարածված մեսենջերը Viber-ն է եղել: SimilarWeb վերլուծական համակարգի Android-ի հիման վրա աշխատող մեսենջերների հետազոտության համաձայն՝ երկրում երկրորդ տեղը զբացեղնում է Facebook Messenger-ը:

Աշխարհի ամենաշատ օգտագործվող մեսենջերը WhatsApp-ն է, որն առաջատար է 104 երկրում: Մեսենջերին բաժին է հասնում գլոբալ շուկայի ավելի քան 55%-ը: Երկրորդ տեղում Facebook Messenger-ն է, որն առաջատարն է 64 երկրում:

Viber-ը երրորդն է. այն առաջատար է ընդամնենը 10 երկրում՝ մասնավորապես Արևելյան Եվրոպայի, Բալկանյան և Աֆրիկյան մի շարք երկրներում:

Ադրբեջանում, Թուրքիայիում և Ռուսաստանում առավել հայտնի է WhatsApp-ը, Վրաստանում՝ Facebook Messenger-ը, իսկ Իրանում Telegram-ը:

2016-ին նույնպեսՀայաստանում ամենաօգտագործվող մեսենջերը Viber-ն էր: