Թուրքական Sanbot կոչվող ռոբոտը վերածրագրավորվել է, Անկարայում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Ահﬔթ Արսլանի ելույթն ընդհատելու համար: Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը:
Ռոբոտը, որը ներկայացվել է միջոցառման ընթացքում, կոչ է արել նախարարին փոքր-ինչ դանդաղ շարադրել իր ելույթը:
«Դանդաղ խոսիր, ես չեմ հասկանում, թե դու ինչ ես ասում: Ինչի՞ մասին ես դու խոսում»,- ասել է ռոբոտը նախարարին: Վերջինս կարգադրել է «լռեցնել ռոբոտին»:
«Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը պետք է վերահսկի ռոբոտին: Խնդրում եմ արեք այն, ինչ պետք է»,- ասել է թուրք նախարարը:
Ռոբոտին «ձայնազրկել» են, իսկ միջոցառումից հետո՝ վերածրագրավորել: