7 փետրվարի 2018 - 11:59 AMT
ՀՀ-ն ռուսաստանցիների ամենաէժան ուղևորությունների 5-յակում է

Հայաստանն ընդգրկվել է այն երկրների հնգյակում, որտեղ ռուսաստանցի զբոսաշրջիկները կարող են ամենից մատչելի գներով անցկացնել արձակուրդը: Նման եզրակացության են եկել Skyscanner զբոսաշրջային որոնողական համակարգի մասնագետները, որոնք հաշվարկել են ինքնուրույն ճամփորդողների ծախսերը՝ ավիափոխադրումը, գիշերակացը հյուրանոցում կամ մասնավոր հատվածում, սնունդը տեղի սրճարաններում, հասարակական տրանսպորտը և մատչելի զվարճանքները:

Այդպիսով, մասնագետները հաշվարկել են, որ Հայաստանում 14-օրյա հանգստի համար 2 ռուսաստանցի զբոսաշրջիկը կծախսի 85.000 ռուբլի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

5 ամենաէժան ուղևորություններից 3-ը ծովային, լողափնյա հանգիստ չեն առաջարկում՝ 1-ին և 2-րդ տեղում Բելառուսն ու Մոլդովան են: Ծովափնյա ուղղություներից հնգյակում են Աբխազիան և Հնդկաստանը: