7 փետրվարի 2018 - 12:06 AMT
Արցախի նախագահի հրամանագրով գեներալ-մայոր է ազատվել պաշտոնից

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ համաձայն որի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից։

Այդ մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: