7 փետրվարի 2018 - 15:43 AMT
Վրաստանում կրիպտոարժույթի բորսա է բացվել

2017-ի դեկտեմբերից Վրաստանում գործում է կրիպտոարժույթների առաջին էլեկտրոնային coinmania.ge բորսան, որտեղ ցանկացողները կարող են առցանց ռեժիմով վիրտուալ փող գնել կամ վաճառել, առաջին հերթին բիթքոին:

Գրանցումը կայքում անվճար է, վիրտուալ դրամապանակն ինքնաբերաբար է բացվում:

«Գրանցման պահին օգտատերերը բիթքոինով և լարիով դրամապանակներ են ստանում: Ով ուզում է բիթքոին վաճառել, կարող է անել դա հատուկ դրամապանակի և վաճառքի մասին սովորական հայտարարության միջոցով: Իսկ ով, հակառակը, ցանկանում է կրիպտոարժույթ գնել, փոխանցում է փողը լարիի դրամապանակ և հայտարարում այն մասին, թե քանի բիթքոին է մտադիր ձեռք բերել»,-ասել է bորսայի հիմնադիրներից մեկը՝ Սուլհան Ջաշին, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

Ըստ բորսայի հիմնադրի, այս փուլում օգտատերերի ակտիվությունը կայքում ցածր է, քանի որ այն նոր է հայտնվել համացանցում:

Ջաշին ասել է, որ կրիպտոարժույթը Վրաստանում շատ հեռանկարային է: «Միջազգային կայքերում կան անվտանգության շատ կոշտ նորմեր, որոնք խանգարում են աշխատանքին, կան քանակի սահմանափակումներ, ինչը չկա վրացական բորսայում»,-ասել է նա:

Ամերիկյան Weiss վարկանիշային գործակալությունը լավագույն կրիպտոարժույթ է ճանաչել բիթքոինի գլխավոր մրցակից Ethereum-ը: Այն վարկանիշում ստացել է B, իսկ բիթքոինը՝ С+ գնահատականը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:Գործակալության պարզաբանմամբ, չնայած բիթքոինն ավելի բարձր արժեք ունի շուկայում, ինչպես նաև «ազդեցիկ բրենդ» է, սակայն գործարքների հետ կապված բարդությունները ազդում են նրա վարկանիշի վրա: Զուգահեռ սրան, Ethereum-ի դեպքում գործարքներն ավելի արագ ու հարթ են:

Ընթերցեք նաև.Կտրուկ անկումից հետո բիքթոինի փոխարժեքը մի փոքր աճել է