7 փետրվարի 2018 - 17:29 AMT
Վարորդները պահանջում են չեղարկել տարանցիկ մեքենաների տուգանքները

Ավտովարորդների պաշտպանության լիգայի ներկայացուցիչները մի խումբվարորդներիհետ միասին փետրվարի 7-ին բողոքի ակցիաեն իրականացրել Ճանապարհային ոստիկանության շենքի մոտ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել 2018թ. հունվարին մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդների արձանագրած խախտումներն ու տուգանքները, քանի որ պատշաճ հանրային իրազեկում չի եղել, հայտնել է «Շանթ» հեռուստատեսությունը:

Ավտովարորդների պաշտպանություն լիգայի մոտից լիգայի մի քանի ներկայացուցիչ շարժվել է դեպի ՃՈ: Նրանք հայտնել են, որ իրենց այնտեղ կմիանան նաև այլ վարորդներ:

ՀՀ-ում գործող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների վարչական վարույթներով առանձնահատկությունների մասին օրենքում 2015թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն և լրացում: Ավելացվել է 7.1 հոդվածը, համաձայն որի՝ ՃԵԿ խախտումների համար պատասխանատվություն պետք է կրեն նաև մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հաշվառված ավտոմեքենայի վարորդները: