8 փետրվարի 2018 - 10:27 AMT
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Փետրվարի 8-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-12-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: