8 փետրվարի 2018 - 13:28 AMT
ԶԼՄ-ներ. Թուրքիան օգտագործում է ԻՊ գրոհայիններին քրդերի դեմ պայքարի համար

Թուրքիան օգտագործում է «Իսլամական պետության» (ԻՊ) նախկին գրոհայիններին Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ պայքարի համար: Այդ մասին ասել է ԻՊ նախկին գրոհայիններից մեկը: «Աֆրինում YPG-ի դեմ կռվողների մեծ մասը ԻՊ-ից է»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի զրուցակցի, թաքցնելու համար այդ փաստն Անկարան «քողարկվում է» նրանով, թե իր կողմից կռվում են Սիրիայի ազատ բանակի գրոհայինները, որոնց սատարում է միջազգային կոալիցիան:

Ինչպես նշում է թերթը, թուրքական բանակի ղեկավարությունը չի խրախուսում մահապարտ ահաբեկիչների և ականապատ մեքենաների մարտավարությունը, որն ավելի ընդունելի է ծայրահեղականների համար, որովհետև դա «չափազանց ակնհայտ կդարձներ ԻՊ գործակցությունը Թուրքիայի հետ»:

Թուրքիերի կողմից Աֆրինում կռվող ԻՊ գրոհայինների հստակ քանակը չի նշվում: Ըստ պարբերականի, քրդերի դեմ գործողությանը մասնակցում է 6.000 թուրք զինվորական և 10.000 Սիրիայի ազատ բանակի մարտիկ: