8 փետրվարի 2018 - 14:09 AMT
Մոսկվա-Գյումրի չվերթը կատարող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիում

Մոսկվա-Գյումրի չվերթը կատարող «Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում կարգը խանգարած ուղևորի պատճառով:

«Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել ապակառուցողական վարքագծով ուղևորի պատճառով: Նա վիրավորել է անձնակազմի անդամներին, չի ենթարկվել հրամանատարի հրահանգներին, ոչ ադեկվատ է պահել իրեն և այդ ամենից զատ նաև ծխել է»,-ասել են ավիաընկերության ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Խոսքը DP855 չվերթի մասին է:

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ անկարգապահ ուղևորից կգանձվեն հարկադիր վայրէջքի պատճառով ավիաընկերության կրած բոլոր ծախսերը: