8 փետրվարի 2018 - 16:40 AMT
Փհենչհան-2018. ՀՀ դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը

Փետրվարի 9-ին Փհենչհանում կկայանա 23-րդ ձմեռային Oլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:

Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին: